Ուռուցքաբանություն
Քաղցկեղի զարգացումը կանխող սովորությունններ. news.am
Կանխարգելումը բուժումից անհամեմատ ավելի հեշտ է, հատկապես, երբ խոսքը քաղցկեղի նման հիվանդությունների մասին է, պնդում են մասնագետները: Ուռուցքաբան Մուզամմիլ Շայխը պատմել է մի քանի սովորության մասին, որոնք կրճատում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը:
1. Հրաժարվել ծխելուց
Ծխելը զգալիորեն բարձրացնում է թոքերի, կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի եւ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման վտանգը: Պարզվել է, որ ոչ պակաս վտանգավոր է ծխախոտ ծամելը, որովհետեւ նման սովորությունը կարող է հանգեցնել բերանի խոռոչի, բերանի եւ կոկորդի քաղցկեղի: Նույնիսկ պասիվ ծխելը ռիսկի գործոն է, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս զգուշանալ ծխախոտից` ցանկացած տեսքով:
2. Շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործել
Այդ մասին արդեն շատ է խոսվել, բայց գիտնականները չեն հոգնում կրկնել, որ թարմ մրգերը եւ բանջարեղենը պետք է սննդակարգի հիմքը լինեն: Բջջանյութը եւ դրանում պարունակվող վիտամիններն օգնում են կանխարգելել մարսողական համակարգի քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
3. Խուսափել վերամշակված մսից
Սննդակարգում վերամշակված մսի ավելցուկը բարձրացնում է աղիների, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այլ գիտնականներ պնդում են, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, բացի այդ, դա սպիտակուցների, վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր է: Կարեւորը` չափը չանցնել: Ցանկալի է կարմիր միս ուտել շաբաթը 2 անգամից ոչ հաճախ:
4. Զգուշանալ պարզ ածխաջրերից
Ածխաջրերն էներգիայի գլխավոր աղբյուրն են, բայց ոչ բոլոր ածխաջրերն են օգտակար: Այսպես կոչված, բարդ ածխաջրերը, որոնք պարունակվում են բանջարեղենում եւ մրգերում, ընկուզեղենում եւ ոչ ռաֆինացված հատիկներում եւ այլ մթերքներում, օգտակար են, սակայն պարզերը (սպիտակ բրինձ, քաղցրեղեն, սպիտակ հաց եւ այլն) նպաստում են արյան մեջ գլյուկոզայի ավելացմանը, ինչն իր հերթին բարձրացնում է աղիների եւ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:
5. Քաշը պահպանել նորմայի սահմաններում
Ավելորդ քաշն ու ճարպակալումը բարձրացնում են քաղցկեղի շատ տեսակների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` աղիների, կրծքի եւ էնդոմետրիումի: Այդ պատճառով ցանկալի է քաշը նորմայի սահմաններում պահել, պնդում են մասնագետները:
21.04.2016 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
